Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին

21.05.2014


Սիրելի շրջանավարտնե՛ր, այսօր տոնական օր է ձեզ համար: Դուք ավարտում եք դպրոցը և մուտք եք գործում կյանքի նոր շրջան: Սկսվում են ձեր երազանքների իրականացման, մեծ և կարևորագույն խնդիրների լուծման տարիները:
Այսօր դուք գտնվում եք դպրոցական աստիճանի վերջին շեմին: Հրաժեշտ եք տալիս դպրոցին, ձեր սիրելի ուսուցիչներին ու ընկերներին: Եվ այդ ամենի հետ ետևում են մնում մանկության ու պատանեկության հրաշք տարիները: Դուք մուտք եք գործել դպրոց, երբ բոլորովին մանուկ էիք: Միևնույն դասասենյակում, նույն նստարանին, կողք-կողքի հասակ եք առել, ուսանել ձեր ուոուցիչների մատուցած գիտելիքները, կրթվել ու դաստիարակվել, դարձել մեկ ընտանիք:
Առջևում նոր կյանքն է՝ ուսանողական նստարանը, աշխատանքային գործունեությունը կամ մեկ այլ ուղղություն: Դա ձեր ընտրությունն է: Իսկ ձեր ցանկությունների իրականացման ապահովումը երկրի ղեկավարության առաջնահերթ մտահոգություններից է, ինչին էլ միտված են նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության գործունեության մոտեցումները:
Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Թո՛ղ որ իրականանան ձեր բոլոր երազանքները: Բարի երթ, անսպառ ուժ, եռանդ և հաստատակամ ընթացք դեպի մեծ կյանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14