Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը

21.05.2014

Արագածոտնի մարզպետարանում կայացավ հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին ընթացիկ հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը տնօրեններին փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից տրված մի խումբ հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ,,Վերջին դաս,, եւ ,,Վերջին զանգ,, միջոցառումների կազմակերպմանը, դրամահավաքության բացառմանը, պետական ավարտական քննությունների նախապատրաստությանն ու անցկացմանը:
Հրապարակվեց նաեւ ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,, Տարվա լավագույն դասվար,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, , ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ հայտարարված ,,Տարվա լավագույ ուսուցիչ,, մրցութի մարզային փուլի հաղթողների անունները:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Դրանց մեջ կարեւորվեց ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի հետ համատեղ իրականացվող ռազմաուսումնական հավաքը եւ ,, Արի տուն,, ծրագիրը: Այս նախագծերը շարունակական են, եւ ակնկալվում է մարզի կրթօջախների ակտիվ եւ արդյունավետ մասնակցություն:
Կրթության ոլորտում առկա մի շարք ընթացիկ հարցերի, կազմակերպչական խնդիրների, հայտարարաությունների շուրջ խոսեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Պետրոսյանը: Խորհրդակցության ընթացքում պարզաբանումներ տրվեցին տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14