Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ծերանոց

20.05.2014

Մայիսի 20-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի առաջին դասարանցիները դասվար Անահիտ Ավետիսյանի ղեկավարությամբ եւ ՀՀԿ Աշտարակի տարածքային կանանց խորհրդի նախագահ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Պետրոսյանի, Ոսկեհատի դպրոցի տնօրեն Նելի Նասոյանի եւ ՀՀԿ մարզային գրասենյակի համակարգող Շուշանիկ Շուխյանի հետ այցելեցին Կոտայքի մարզի ,,Սաթենիկ,, ծերանոց:
Այցի նպատակն էր մանկության վերհուշեր ապահովել այստեղ բնակվող 35 տատիկ-պապիկներին, քանի որ միջոցառումը կրում էր ,,Հրաժեշտ այբբենարանին,, խորագիրը: Փոքրիկները բեմից իրենց երգ ու պարով, ասմունքով, բեմականացմամբ ողջունեցին եւ ուրախ տրամադրություն պարգեւեցին տարեցներին եւ փոխադարձաբար ստացան նրանց ջերմությունը: Այդ ամենի հետ աշակերտները մատուցեցին իրենց հետ տարած ընծաները՝ քաղցրավենիք, տարբեր ուտեսեներ:
Ողջ միջոցառման ընթացքում տարեցները վերապրեցին իրենց մանկական հիշողությունները, առաջին ուսուցիչներին, համադասարանցիներին: ԵՎ յուրաքանչյուր փոքրիկի մեջ նրանք վերագտան իրենց: Ակնհայտ է, որ ժամանակը վերադարձնել չի լինում, բայց միջոցառմամբ հնարավոր եղավ ինչ-որ պահ ետ բերել նրանց մանկությունը: Տարեցներն, ասես, մանկացած լինեին, եւ իրար հերթ չտալով, երգում էին, պարում, հետաքրքիր հիշողություններ պատմում:
Մեծ էր այս շփման դաստիարակչական նշանակությունը փոքրիկների համար: Նրանք հասկացան, որ իրենց տատիկներին ու պապիկներին պետք է սիրեն ու փայփայեն սրբորեն: Այցելության ավարտին ՀՀԿ կանայք իրենց տպավորությունների մասին գրեցին հուշամատյանում եւ նվիրատվությունների մատյանում, որտեղ իրենց շնորհակալությունը հայտնեցին այս մեծ ընտանիքի ղեկավարներին՝ Շողիկ եւ Ֆրիդոն Միքայելյաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14