Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեցին լավագույն ուսուցիչները

19.05.2014

Մայիսի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզում կայացավ հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ հայտարարված ,,Տարվա լավագույ ուսուցիչ,, մրցութի մարզային փուլը՝ հայոց եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, դասվար, բնագիտական առարկաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաներից:
Սահմանված կարգի հանաձայն, մրցութային հանձնաժողովը ձեւավորվել էր մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ, որի մեջ ընդգրկված էին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մասնագետներ, հոգեւորականներ, մարզպետարանի աշխատակիցներ, ինչպես նաեւ նախորդ տարվա մրցույթում հաղթող ճանաչված լավագույն ուսուցիչներ:
Մրցույթին մասնակցեց 49 ուսուցիչ: Արդյունքների ամփոփմամբ՝ մրցանակները շահեցին հետեւյալ ուսուցիչները. Հարություն Օհանյան- ֆիզիկա, Աշտարակի Ն. Աշտարակեցու թիվ 1 հիմնական դպրոց, Լիլիթ Մալխասյան- դասվար, Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վարդիշաղ Համբարձումյան-հայ եկեղեցու պատմություն, Օհանավանի միջնակարգ դպրոց, Մարինե Մորիկյան-հայոց լեզու եւ գրականություն, Ուջանի միջնակարգ դպրոց, Լյուդմիլա Զաքարյան-պատմություն, Երնջատափի միջնակարգ դպրոց:
Հաղթանակ տարած այս ուսուցիչները իրավունք ստացան մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14