Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Հաղթանակների ոսկեշող ամիս,,

14.05.2014

,,Հաղթանակների ոսկեշող ամիս,, խորագիրն էր կրում Արագածոտնի մարզի Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը(տնօրեն Նաիրա Մկրտչյան), որն անցկացվեց ,,Մուսաները Արագածոտնի մարզում,, ծրագրի շրջանակում:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ ,,Արագածոտնի մուսաներ,, գրական-մշակութային կազմակերպության նախագահ Արեւշատ Ավագյանը: Նրանք եւ մասնակից մյուս հյուրերը, գրողներն ու մտավորականներն իրենց ելույթներում վերստին անդրադարձան մայիսյան հաղթանակների շքահանդեսին՝ Հայրենական պատերազմին, Արցախյան ազատամարտին, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերին: Կարեւորվեց հայոց պատմության մեջ այդ իրադարձությունների դերն ու ճակատագրական նշանակությունը:
Առանձնակի ուշադրության եւ հարգանքի արժանացան պատերազմի վետերանները՝ ի դեմս միջոցառման պատվավոր հյուր, Հայրենական պատերազմի բովով անցած վերջին օշականցի Մեսրոպ Մելիքյանի: Հանդիսատեսին ոգեշունչ պահեր պարգեւեցին Օշականի մշակույթի տան պարի խմբի խրոխտ եւ հայրենասիրական կատարումները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14