Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակի եւ խաղաղության օրը Արագածոտնում

09.05.2014

Արագածոտնի մարզում Մայիսի 9-ի տոնակատարության հավաքատեղին Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հրապարակն էր: Այստեղ էին հավաքվել մարզի ղեկավարները, քաղաքային եւ գյուղական համայնքների, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական եւ այլ կառույցիների ներկայացուցիչներ, հյուրեր:
Հաղթանակի եւ խաղաղության օրվա եւ Շուշիի հերոսական ազատագրմանը նվիրված միջոցառումներն սկսվեց ,,Փառքի սրահ,, այցելությամբ: Մարզպետ Սարգիս Սահակյանը, այլ պաշտոնյաներ, Հայրենական եւ Արցախյան պատերազմի վետերաններ այստեղ մասնակցեցին սրահի եւս մեկ սենյակի բացման արարողությանը:
Այնուհետեւ ծաղկեպսակներ դրվեց հրապարակում տեղադրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուրին: Որից հետո բազմությունը երթով շարժվեց դեպի քաղաքային զբոսայգի: Հաղթանակի հուշակոթողի մոտ ծաղկեպսակներ դրվեցին մարզի ղեկավարության, վետերանների միության, այլ կազմակերպությունների եւ կառույցների կողմից:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց. ,,Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում: Թերեւս, ոչ պատահականորեն, մայիսի 9-ը մեզ համար եւս մեկ հաղթանակի` ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրն է,,:
Շնորհավորելով բոլորին, մարզպետը նշեց, որ Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերանների, հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նորօրյա հերոսների հանդեպ ունեցած մեծագույն խոնարհումն ու նրանց հիշատակի հավերժացումը սերունդների պարտքն ու պարտականությունն է:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց քաղաքային գերեզմանատանը, ուր հիշատակի խնկարկում կատարվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ: Մարզի ղեկավարությունն այցելեց նաեւ Սասունիկ եւ ծաղկեօսակներ տեղադևեց այստեղ հանգչող Ազգային հերոս Գեղազնիկ Միաքյելյանի, ազատամարտիկներ Հովհաննես Պողոսյանի եւ Լյովա Խաչատրյանի շիրիմներին:
Հաղթանակի եւ խաղաղության օրը նշվեց մարզի բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Առանձնակի ուշադրության արժանացան Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14