Նորություններ
Արագածոտնի մարզը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին
24.04.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ մարզպետարանի աշխատակազմը Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին:
Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը, Մուշեղ Աբգարյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների վարչությունների եւ բաժինների ղեկավարները, աշխատակազմի այլ աշխատակիցներ:
Մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ տեղադրեցին անմար կրակին՝ իրենց ձայնը միացնելով ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի ոգեկոչմանը նվիրված երթի բազմահազար մասնակիցներին:
Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան մարզի հանրակրթական դպրոցներում, մշակույթի տներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում կայացան ոգեկոչման արարողություններ եւ մոմավառություն: