Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
16.04.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ, մասնավորապես ասվում է.
,, Մեծարգո պարոն վարչապետ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ակնառու ձեռքբերումներ Ձեր աշխատանքային գործունեության մեջ` ի շահ մեր երկրի հրաշալի ապագայի և ի բարօրություն հայ ժողովրդի:
Բարին ընդ Ձեզ և Ձեր ընտանիքին:
Հարգանքով` Սարգիս Սահակյան,,