Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մեր մեծերը,, ծրագրի հերթական միջոցառումը նվիրված էր Սիամանթոյին

09.04.2014

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում ապրիլի 9-ին Արագածոտնի մարզում կայացավ հայ մեծանուն գրող Սիամանթոյի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառում: Այն տեղի ունեցավ մարզկենտրոն Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում:
Գրադարանի աշխատակիցները դիտարժան ձևավորմամբ եւ հետաքրքիր լուծումներով ներկայացրին եղեռնի նահատակ գրողի կարճատև, բայց բեղմնավոր կյանքի մասին պատմող նյութերը: Հանդիսավարների խոսքն ընդմիջվում էր Սիամանթոյի անկրկնելի պոեզիայի ընթերցանությամբ եւ օրվա թեմային համահունչ երաժշտական կատարումներով: Ընթերցվեցին նաեւ հատվածներ Պարույր Սևակի ,,Անլռելի զանգակատուն,, պոեմից:
ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ ,,Մեր մեծերը,, ծրագրով մարզի հանրակրթական եւ մշակութային օջախներում արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Դրանցից են Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում մեծն Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված թեմատիկ փառատոնը, գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 145 եւ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան 110 ամյա հոբելյաններին նվիրված շարադրությունների եւ գեղանկարչական աշխատանքների մրցույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51