Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության վնասների չափը ուսումնասիրող հանձնաժողովի խորհրդակցություն

07.04.2014


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ապրիլի 7-ին կայացավ մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության վնասների չափը ուսումնասիրող հանձնաժողովի խորհրդակցություն:
Մարզպետը անդրադարձավ համայնքների ղեկավարների կողմից վնասի չափի մասին ներկայացված նախնական տվյալներին: Նա նշեց, որ կառավարության կողմից տուժած տնտեսություններին համապատասխան օժանդակություն է նախատեսվում, որն արտահայնտվելու է ինչպես դրամական փոխհատուցման, այնպես էլ շուրջ 1 տասնյակ տեսակի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուի կամ սածիլների, ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի տրամադրման տեսքով: Իսկ Աշտարակ քաղաքում, իրենց իսկ՝ քաղաքացիների առաջարկով, կտեղադրվի հակակարկտային կայան:
Փոխհատուցման գործընթացն արդյունավետ եւ օպերատիվ կազմակերպելու համար մարզպետը հանձնարարեց, որպեսզի հանձնաժողովի անդամները՝ համագործակցելով համայնքնապետերի հետ, անհատական աշխատանք տանեն յուրաքանչյուր տնտեսության հետ, կատարեն մանրամասն ուսումնասիրություն եւ հստակ ու ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնեն դրանցում եղած վնասի չափի մասին:
Մարզպետի հանձնարարությամբ, փոխհատուցման ողջ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ: Ծրագրում ընդգրկված բնակիչների անուններից կազմված ցուցակները կփակցվեն համայնքապետարաններում, կտեղադրվեն մարզպետարանի եւ տվյալ համայքնապետարանների պաշտոնական կայքերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51