Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

05.04.2014

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՔՈՐ-Հայաստան հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է մարդկանց շահագործման խնդիրներին նվիրված դասընթացներ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 3-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ դասընթաց, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցները, մարզի սոցիալական ապահովության, զբաղվածության գործակալությունների, մարզային ոստիկանության, հանրակրթական եւ հատուկ դպրոցի, խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ներկայացուցիչները:
“Աշխատանքային թրաֆիքինգ եւ հարկադիր աշխատանք” թեման ներկայացրին ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ում ծրագրի ղեկավար Վիկտրյա Ավակովանը, բանախոս Հասմիկ Էդիլյանը (,,Դեմոկրատիան այսօր,, կազմակերպություն): Ոլորտում պետական քաղաքականության մասին խոսեց միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Էլիանորա Վիրաբյանը:
Մասնակիցներին տեղեկացվեց, որ ԱՄՔՈՐ-Հայաստան կազմակերպության կողմից ստեղծվել եւ հաջողությամբ գործում է ,,Վերականգնողական կենտրոն,,-ը, որտեղ թրաֆիքինգի զոհերին տրամադրվում է բժշկական,հոգեբանական, իրավաբանական եւ սոցիալական աջակցություն: 2013թ. մայիսից սկսվել է ,,Միասին արձագանքենք մարդկանց շահագործումից տուժածների կարիքներին,, ծրագրի իրականացումը:

Քննարկում կայացավ ,,Մարզային մարմինների դերը թրաֆիքինգի զոհերի վերաինտեգրման հարցում` հնարավոր համագործակցում,, թեմայի շուրջ: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների բաժնի պետ Գայանե Դանիելյանը ներկայացրեց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված դեպքերը, բարձրացվեց տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների կողմից բռնության դեպքերի ժամանակին բացահայտման եւ աջակցության ցուցաբերման կարեւորությունը:
Թրաֆիքինգի զոհերի վերաինտեգրման հարցում հնարավոր հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ, գենդերային հարցերով մարզային հանձնաժողովի նախագահ տիկին Նունե Մովսիսյանը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել առաջիկայում մարզի համայնքների ղեկավարների եւ բնակչության տարբեր խմբերի համար դասընթացների կազմակերպմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51