Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզխորհրդի նիստում քննարկվեցին օրախնդիր հարցեր

03.04.2014

Ապրիլի 3-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկված հարցրեը վերաբերում էին գարնան-գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես, մարտի վերջին եւ ապրիլի սկզբին արձանագրված ցրտահարություններին եւ դրա հետեւանքների վերացման խնդիրներին:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը տեղեկացրեց, որ մեծապես վնասվել են ծիրանի, սալորի, կեռասի եւ այլ պտղատու այգիները: Կրած վնասի չափի մասին հստակ եւ ճշգրիտ պատկեր կստացվի մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո: Այդ աշխատանքները կավարտվեն առաջիկա 3-4 օրվա ընթացքում:
Մարզպետ Սարգիս Սահակյանը համայնքնապետերին տեղեկացրեց, որ ցրտահարություններից առաջացած իրավիճակի մասին նա զեկուցել է երկրի նախագահին եւ վարչապետին: Գյուղացիական տնտեսություններին հնարավորինս կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն: Իսկ որպեսզի այդ աշխատանքներն արդյունավետ եւ օգտարար լինեն, մարզպետը հորդորեց համայնքների ղեկավարներին, իրենց գյուղացիական տնտեսությունների կրած վնասի մասին ներկայացնել հստակ եւ իրատեսական տեղեկատվություն: Նա ասաց, որ սյդ խնդրի հետ կապված կազակերպչական հարցրերի հանդեպ հետեւողական են երկրի ու մարզի ղեկավարները:
Համայնքնապետերի հետ քննարկվեց նաեւ մարզում գործող 7 ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքը: Նշվեց, որ ոռոգման համակարգերում իրականացվել են մաքրման, վերանորոգման աշխատանքներ եւ այդ կառույցները պատրաստ են ջրամատակարարաման համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է սկսվել արդեն իսկ ապրիլի 10-ից:
Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը ներկայացրեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը առաջին եռամսյակում: Ըստ այդմ, սեփական եկամուտները, ընդանուր առմամբ, նախատեսված է 896,4 մլն. դրամ, որից առաջին եռամսյակում հավաքագրվել է 152,7 մլն.-ը՝ կազմելով 17,0 %: Նա առանձնացրեց մի քանի համայնքներ, որտեղ սեփական եկամուտների զրոյական ցուցանիշ է արձանագրվել: Դա բացասաբար է անդրադառնում մարզի ընդհանուր ցուցանիշի վրա:
Բնակչությանը որակյալ խմելու ջրով ապահովելու, ՕԿՋ-ների վարակազերծման եւ վարարումներից պահպանման մասին խոսեց քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը: Նա նշեց, որ ջրամբարների պահպանության խնդիրը պահանջում է համայնքների ղեկավարների եւ մարզային համապատասխան կառույցների համատեղ եւ միասնական աշխատանքը:
Համայնքապետարանների գործունեության, մասնավորապես, տեղեկատվական կենտրոնների ստեղծման եւ էլեկտրոնային գործավարության կազմակերպման, քառամյա ծրագրերի կազմման եւ իրականացման, մի շարք այլ հարցադրումներ ներկայացրեց ՏԻՄ վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը:
Քննարկված բոլոր հարցերին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Ցրտահարության հետ կապված խնդիրներին նա հավելեց, որ հնարավորություն կա մարզի համայնքներին տրամադրել բանջարաբուսանային մշակաբույսերի շուրջ 10 տեսականու սերմեր, ինչի համար գյուղապետերին առաջարկվեց ուսումնասիրել պահանջարկի դաշտը եւ ներկայացնել տեղեկատվություն: Նա նաեւ հորդորեց գյուղապետերին, լինել պատասխանատու կառավարության կողմից իրականացվող ազոտական պարարտանութի, դիզվառելիքի, հացահատիկի սերմացուների տրամադրման ծրագրերը իրենց համայնքներում արդյունավետ իրականացնելու գործում: Տեղեկացվեց նաեւ, որ առաջիկայում կմեկնարկի կառավարության կողմից առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագիրը:
Քննարկվեց նաեւ մայիսյան տոնակատարությունների հետ կապված հարցը: Հանձնարարվեց առանձնակի ուշադրություն դարձնել Մայիսի 9-ին՝ Մեծ հայրենականի հաղթանակին եւ Շուշիի ազատագրմանը նվիրված տոնակատարության նախապատրաստությանն ու անցկացմանը: Այդ շրջանակում բարեկարգվելու է համայնքներում տեղադրված հուշարձանների շրջակայքը, կազմակերպվելու են հանդիսություններ, այցելություններ վետերաններին, կատարվելու են նվիրատվություններ: Տոնական մեծ միջոցառումներ է նախատեսվում նաեւ՝ նվիրված Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին, Մայիսի 28-ին նշվող Առաջին հանրւապետության օրվան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51