Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք՝ վաստակաշատ կանանց

02.04.2014

Հայաստանի Հանրապաետական կուսակցության հիմնադրման օրվա եւ կանանց տոների միամսյակի առթիվ Արագածոտն մարզկենտրոն Աշտարակ քաղաքում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիսություն, որին ներկա էին վաստակաշատ մանկավարժներ, բժիշկներ, սոցիալական ոլորտի աշխատակիցներ, հասարակական- քաղաքական ակտիվ կանայք: Մարդիկ, ովքեր մեծ ավանդ են ունեցել իրենց ոլորտներում, եւ այժմ էլ սեր ու հարգանք են վայելորմ հասարակության մեջ:
Ներկաներին ողջունեց Արագածոտնի փոխմարզպետ, ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի նախագահ Նունե Մովսիսյանը: Շնորհավորելով ներկաներին, նա ասաց, որ հպարտ ու երջանիկ է, որ կազմակերպելով այս հանդիպումը, հնարավորություն է ընձեռվում կրկին արտահայտելու այն երախտագիտությունն ու սերը, որ տածում է նոր սերունդը իրենց ավագների, նրանց գործի ու ավանդի հանդեպ:
Նա փոխանցեց մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի մարզի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի ջերմագին շնորհավորանքները գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով երջանիկ ժպիտ, հավատ ու սեր: Նա ասաց, որ մարզում կանանց հետ առնչվող յուրաքանչյուր հարց իր հրատապ լուծումն է գտնում մարզպետի կողմից: Եվ այսօրվա միջոցառումն էլ նրա ջերմ աջակցությունն է կրում:
Այնուհետեւ, ,, Ծաղիկներ,, լիրիկական երգի ներքո տղաները ծաղիկներ նվիրեցին կանանց:
Հանդիպումը լի էր հետաքրքիր անակնկալներով, հուզառատ պահերով: Հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմագին խոսքեր, մասնակիցները ուշագրավ դեպքեր ու հիշողություններ պատմեցին, որոնք համընդհանուր հետաքրքրության արժանացան:
Իրենց երածշտական կատարումներով ներկաներին ողջունեցին նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի եւ Ներսես Աշտարակեցու անվան,  Բազմաղբյուրի, Աշտարակի երաժշտական,   դպրոցների սաները:
Ավարտին մասնակիցներին մատուցվեց տոնական հյուրասիրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51