Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ

02.04.2014

 Ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից՝ 2007 թվականին, իսկ առաջին անգամ նշվել է 2008 թվականին:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը առաջին անգամ նշվեց նաև Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ոլորտի մասնագետներ, մանկավարժներ, պետական ծառայողներ, աուտիզմով հիվանդ երեխաների ծնողներ:
Հանդիպումը բացեց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը: Նա ասաց, որ թիվ 1 հատուկ դպրոցում սովորում է աուտիզմով հիվանդ հինգ երեխա, իսկ նախադպրոցական տարիքի առողջական նույնպիսի խնդիր ունեցող 3 երեխա կա: Կարևորվեց ծնողներին երեխաների աջակցության հարցերի լուծման ուղղությամբ հնարավորինս համալիր մոտեցում ցուցաբերելու խնդիրը, նրանց իրազեկվածության բարձրացումը:
Մասնակիցներին ողջունեց Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա կարևորեց օրվա խորհուրդը, փոխանեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի պատրաստակամությունը աուտիզմով հիվանդ երեխաների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նա ասաց, որ նման հանդիպում-քննարկումներն առավել տեսանելի են դարձնում երեխաներին և ընտանիքներին օգնող գործող կառույցները:
,,ԱրԲԵՍ,, առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանը և վերականգնողական ծառայության ղեկավար բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը ներկայացրին իրենց առողջության վերականգնողական կենտրոնի հնարավորություններն աուտիզմով հիվանդ երեխաների բուժման ոլորտում եւ աուտիզմի վաղ հայտնաբերման կարևորության և ուղեգրման մասին: Միջոցառման մասնակից ծնողները, մանկավարժները իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր ուղղեցին նրանց և ստացան պատասխաններ:
Հանդիպմանը մասնակցող ծնողներին և երեխաներին մարզպետի կողմից նվերներ հանձնվեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51