Նորություններ
Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Արագածի տարածաշրջանում
28.03.2014

Մարտի 28-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ծաղկահովիտի համայնքապետարանում կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Արագածի տարածաշրջանի բնակիչները:
Մինչ ընդունելությունը սկսելը, Սարգիս Սահակյանըտ հանդիպեց համայնքապետերի հետ: Քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընթացքին, ինչպես նաեւ համայնքներում իրականացվող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Ընդունելության ժամանակ, ընդհանուր առմամբ, բարձրացվեց ավելի քան 50 հարց: Քաղաքացիներիը մարզպետին դիմեցին ոչ միայն դրամական աջակցության, այլեւ՝ բժշկական օգնության, բնակարանաշինության, սոցիալական ապահովության, առողջարանային ուղեգրերի եւ այլ հարցերով: Բոլոր դիմումատուների հարցադրումներն էլ, մեծամասամբ, բավարարվեցին: Կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ եւ իրավասու պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարություններ:
Այսպիսով, մարզպետը առաջին եռամսյակի ընթացքում քաղաքացիների ընդունելություն կատարեց մարզի բոլոր տարածաշրջաններում: