Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ պատանի ընթերցողների մրցույթի մարզային փուլը

27.03.2014

Ռուսաստանի Դաշնության «Живая классика» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի հիմնադրամի հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների hամար անց է կացվում է պատանի ընթերցողների մրցույթ: Այն իրականացվում է ՌԴ կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, տեղեկատվական, հասարակական, պետական այլ կառույցների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ղեկավարության ներքո:
Մրցույթը նպատակ ունի նպաստել ընթերցանության հանդեպ սերն ու ուշադրությունը երեխաների շրջանում, գրականության հանդեպ հասարակության հետաքրքրությունը, ի հայտ բերել շնորհաշատ երեխաներին եւ աջակցել նրանց:
Մարտի 25-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը, որին նախորդել էր ներդպրոցականը:
Մրցույթն անցկացվեց ռուսաց լեզվով: Մասնակիցները՝ շուրջ 30 դպրոցական, ներկայացրին ռուսական, հայկական կամ համաշխարհային գրականությունից իրենց նախընտրած հեղինակի մեկ արձակ ստեղծագործություն:
Ամփոփելով մրցույթի արդյունքները, ժյուրին առաջին տեղը շնորհեց Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ Ավետիսյանին: Երկրորդ տեղը գրավեց Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհի Արմինե Պետրոսյանը, երրորդը՝ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի աշակերտուհի Արեւիկ Շահվերդյանը:
Հաղթանակ տարած այս աշակերտուհիները իրավունք են ստացել մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51