Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը

25.03.2014

ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 10- N 85 - Ա որոշմամբ ստեղծվում են ՀՀ մարզպետների առընթեր երիտասարդական խորհուրդներ: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում եւ համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանը խթաները, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունն ապահովելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է։
Մարտի 25-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի առաջին նիստը: Հրավիրված էին մասնակցելու խորհրդի 22 անդամները: Ըստ կանոնադրության, խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը: Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16 30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է սահմանված որոշակի չափանիշների:
Բացելով անդրանիկ նիստը, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ անչափ կարեւորում է երիտասարդական այս խորհրդի ստեղծումը: Այն երիտասարդության հանդեպ վաստահության եւ նրա բազմապիսի խնդիրների լուծմանն ուղղված երկրի կառավարության եւ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության, հետեւողականության դրսեւորումն է: Մարզպետը վստահեցրեց, որ խորհրդի գործունեությունը լինելու է արդյունավետ, եւ չի սահմանափակվելու լոկ գեղեցիկ խոսքեր ասելով ու սահմանված ժամկետներում նիստեր հրավիրելով: Նա խորհրդի անդամներին կոչ արեց ուսումնասիրել իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, ծանոթանալ բնակիչներին, երիտասարդությանը անհանգստացնող ամենատարբեր հարցերին եւ ներկայացնել իրեն: Համատեղ աշխատելով ու քննարկումներով, դրանց համատեղ լուծման հնարավորություններ ու ճանապարհներ կգտնվեն:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը անդրանիկ նիստի հաստատմանը ներկայացրեց խորհրդի անդամների կազմն ու կանոնադրությունը: Որոշվեց, որ հաջորդ հանդիպումների ընթացքում խորհրդի անդամները կներկայանան իրենց առաջարկություններով եւ նախաձեռնություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51