Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի ընդունելությունը՝ Ապարանի տարածաշրջանում

21.03.2014

Մարտի 21-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ապարանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց Ապարանի տարածաշրջանի բնակիչների համար:


Մարզպետի հետ հանդիպման եկան ինչպես Ապարան քաղաքից, այնպես էլ գյուղական համայնքներից՝ Լուսագյուղից, Վարդենուտից, Ափնայից, Արագածից, Հարթավանից, Արայից, Քուչակից, Ձորագլխից, Չքնաղից, Շենավանից, Ծաղկաշենից, Կայքից եւ այլ գյուղերից:


Մարզպետն, ընդհանուր առմամբ, ընդունեց 47 բնակչի: Նրանք մարզպետին դիմեցին ամենատարբեր՝ դրամական աջակցության, բնակարանային, բժշկական օգնության, առողջարանի ուղեգրերի, սոցիալական, գազիֆիկացման եւ կենցաղային ու անձնական այլ հարցերով:


36 քաղաքացու տրվեց դրամական օգնություն: Բավարարվեց նաեւ 5 դիմումատուի պետպատվերով բուժման, 4-ի՝ առողջարանի ուղեգրերի դիմումները: Հարցերից մի մասի լուծումները դրվեցին ընթացքի մեջ, կատարվեցին նաեւ անհրաժեշտ պարզաբանումներ:
Մարզի տարածաշրջաններում քաղաքացիների ընդունել;ությունների կազմակերպման շրջանակում մարզպետը մարտի 28-ին կայցելի Արագածի տարածաշրջան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51