Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինինում
14.03.2014

Մարտի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելությունը կայացավ Թալինի քաղաքապետարանում, որտեղ այցելեցին տարածաշրջանի համայնքների բնակիչները:
Ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցեց 40 բնակիչ: Նրանց դիմումներից 25- վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, եւ բոլորն էլ բավարարվեց:
Այցելուների մի մասը մարզպետին դիմեցին տարբեր՝ առողջական, ոռոգման ջրի, կենցաղային եւ այլ հարցերով: Ըստ անհրաժեշտության, դրանց վերաբերյալ արվեցին պարզաբանումներ, լուծման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Մարտի 21-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկատարի Ապարանում, մարտի 28-ին՝ Արագածի տարածաշրջանում: