Նորություններ
Շնորհավորանք՝ ծննդատանը
10.03.2014

Շնորհավորանք՝ ծննդատանը
Աշտարակի բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող մայրիկների համար մարտի 10-ը սկսվեց հաճելի անակնկալով: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելեց ծննդատուն եւ շնորհավորեց նորածիններին: Գեղեցիկ ծաղիկների, քաղցրավենիքի հետ փոխմարզպետը փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքը:
Բժշկական կենտրոնի ղեկավարների հետ հյուրը հանդիպեց մարտի 6-ից մինչեւ մարտի 10-ի լուսադեմը ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկած նորածիններին: Նրանք 6-ն էին, որից 4-ը տղա, 2-ը՝ աղջիկ: Մանկիկները խաղաղ ու հանգիստ քնած էին, իսկ նրանց կողքին իրենց մայրության զգացողություններն էին վայելում երջանիկ մայրիկները:
Կանանց միամսյանկի առթիվ նման այցելություններ են նախատեսվում նաեւ մարզի մյուս տարածաշրջանների ծննդատներ: