Նորություններ
Արագածոտնում կայացավ թումանյանական փառատոն
27.02.2014

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված փառատոն: Ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ եւ աշակերտներ:
Փառատոնին ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել մասնակից 16 դպրոցները: Թումանյանական արվեստը ներկայացվեց ամբողջությամբ եւ բարձր պատրաստվածությամբ: Առաջին հատվածում 4 դպրոցի կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի կյանքի եւ գործունեության մանրամասները: Հաջորդիվ անդրադարձ եղավ նրա քառյակներին, բեմականացվեցին լեգենդներն ու հեքիաթները: Իսկ դպրոցներից 4-ը ներկայացավ ,,Անուշ,, օպերայի կատարմամբ:
Թումանյանական իրենց մեկնաբանությունով աչքի ընկան նաեւ եզդիական դպրոցների աշակերտները: Իսկ ողջ փառատոնին յուրահատուկ հմայք ու անկրկնելի տպավորություն հաղորդեցին ինչպես տեղի՝ Բյուրականի, այնպես էլ մյուս դպրոցների կողմից պատրաստված թումանյանական թեմաներով պաստռառներն ու վահանակները:
Իրենց գիտելիքներն ու կատարողակյան հմտությունները ցուցադրելուց զատ, դպրոցականները մտերմացան իրար հետ, ձեռք բերեցին ընկերներ եւ համնատեղ իրականացնելու նոր ծրագրեր նախատեսեցին: