Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցեց նորակոչիկների երդման արարողությանը

03.02.2014


Փետրվարի 2-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամաս, որտեղ կայացավ նորակոչիկների երդման արարողություն: Այդ կապակցությամբ զորամաս էին այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ ու մտերիմներ:
Հանդիսավոր պայմաններում նորակոչիկները հայրենիքին անմնացորդ եւ հավատարիմ ծառայելու երդում տվեցին: Նրանց օրհնանքի խոսք հղեց Արագածոտնի թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչը, որին հաջորդեցին ներկաների շնորհավորանքները:
Ողջույնելով նորակոչիկներին, մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ այդ բանակում նրանց ծառայության անցնելու կապակցությամբ: Նա մաղթեց, որպեսզի զինվորները սրբորեն կատարեն իրենց տված երդման մեջ ամփոփված յուրաքանչյուր խոստումը, պատվով եւ արժանապատվորեն կրեն իրենց վստահված առաքելությունը: Նա նշեց, որ Հայոց բանակի հանդեպ ուշադրությունը մեր երկրի ղեկավարության կարեւորագույն խնդիրներից է, ինչով էլ պայմանավորված է բանակի մարտունակության ամրապնդումն ու խաղաղության ապահովման հուսալիությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14