Նորություններ
Արագածոտնի մարզային գրադարանում նշվեց Պարույր Սևակի 90 ամյակը
01.02.2014

Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվ. մարզային գրադարանը միջոցառում էր պատրաստել հայ մեծ բանաստեղծ Պ. Սևակի ծննդյան 90 ամյակի կապակցությամբ:
Գրադարանի աշխատակիցները ներկայացրին գրական կոմպոզիցիա` նվիրված մեծ պոետի կյանքին ու ստեղծագործությանը` առավելապես անդրադառնալով բանաստեղծի սիրերգությանը, այդ թվում հանրահայտ ,,Երգ երգոց>,,ին:
Սևակը համաշխարհային սիրերգության աստվածաշնչյան գլուխգործոցի հենքի վրա կառուցելով իր ,,Երգ երգոցը,,, երկնել է սիրո անկրկնելի մի փառաբանություն, իրական սիրո գեղեցկությունն ու մաքրությունը գովերգող, այդ սիրուց ծնունդ առած հոգեկան ու զգայական ապրումների բանաստեղծական ներդաշնակ գործ:
Հանդիսությունն իրենց գեղեցիկ կատարումներով ամբողջացրին գրադարանի ընթերցողներ Լուսինեն, Անուշը, Էմման, բայց սա էլ ավարտը չէր: Սևակի պոեզիայի հոգեպարար շունչն ու ջերմությունը փոխանցվեց նաև հանդիսատեսին; Միջոցառումը եզրափակվեց տպավորված հյուրերի սևակյան ընթերցումներով: