Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բանակը պետության ամրոցն է,,

30.01.2014

,,Բանակը պետության ամրոցն է,,. այս խորագրի ներքո Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին: Այն կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն ավանդույթներ կան: Այստեղ գործում է կրակային պատրաստության կաբինետը, որն ունի մասնագիտացված լավագույն հնարավորությունները:
Մասնակիցների թվում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը, Մուշեղ Աբգարյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, պետական, ռազմական, հասարակական կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, այլ հյուրեր:
Հանդիսությունը սկսվեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի եւ շնորհավ որանքի խոսքով: Նա ասաց, որ Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի եւ փառավոր մի տոն է, որն ամենքինս է: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է:Այս տարի լրանում է մեր բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը: Այդ տարիներից յուրաքանչյուրը հագեցած է եղել անչափ պատասխանատու եւ, հիրավի, ոչ դյուրին գործունեությամբ, որի շնորհիվ այսօր մենք հպարտորեն արձանագրում ենք մեր երկրի ռազմական ուժերի գերակայությունը տարածաշրջանում:
Երկրի ղեկավարության, ՀՀ նախագահ, Հայոց բանակի գելագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետեւողական քաղաքականության շնորհիվ, Հայկական բանակն այսօր համալրված է բարձրակարգ եւ արդիական ռազմատեխնիկայով, հրամանատարական, սպայական բարձրորակ կազմով եւ հայրենասեր ու բանիմաց զինվորներով: Ահա թե ինչու, մենք վստահաբար հավատում ենք մեր երկրի անպարտելիությանն ու առաջընթացին:
Հայոց ռազմիկներին իր օրհնանքի խոսքը հղեց Արագածոտնի թեմի առաջնորդՄկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ նրա, ռազմական հայրենիքի պաշտպանության սուրբ գործը ամենքինս պարտականությունն է, որի համար հայցում ենք Տիրոջ բարեգթությունն ու օրհնանքը:
Հայկական բանակի տոնին համահունչ հնչեցին այլ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ: Հայրենասիրական, ռազմական խրոխտ երգերի ու պարերի կատարումներով ելույթ ունեցան Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտները: Ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը մարզում բարձր հիմքերի վրա դնելու համար ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը եւ Աշտարակի ռազմական ոստիկանության կողմից սպասարկվող 5 զորամասի հրամանատարները մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրով:
Միջոցառման ողջ ընթացքում ուշադրության կենտրոնում էին Արցախյան պատերազմում մարզի 204 զոհված ազատամարտիկների հարազատները: Նրանց ուղղված երախտիքի խոսքերի հետ մարզպետիւ կողմից հանձնվեցին հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14