Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում

29.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:
Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 117միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում:
Ներկայացվեցին մարզի համայնքների բյուջեների 2013թ.կատարողականի ցուցանիշները: Ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,2%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 267,8 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.2 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2.9 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.5 %-ով, գույքահարկինը` 100.6 %-ով:
Քննարկվեցին մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնցով հստակեցվել են բազաները, հնարավորություն են ընձեռում իրատեսական բյուջեներ կազմել եւ ամբողջությամբ դրանք կատարել: Նա անթույլատրելի համարեց թերակատարումները եւ հատկապես հորդորեց հետեւողական լինել, որպեսզի խոշոր հարկատուները ժամանակին կատարեն համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքների նկատմամբ խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 68,7 մլն դրամ:
Քննարկվեցին նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացի վերաբերյալ նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 114 համայնքից 39-ում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել համայնքներին` էլեկտրոնային համակարգերի ներդրման հարցում

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14