Նորություններ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը տոնական է: Նշվում է Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի եւ փառավոր մի տոն, որն ամենքինս է: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է:
Այս տարի լրանում է մեր բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը: Այդ տարիներից յուրաքանչյուրը հագեցած է եղել անչափ պատասխանատու եւ, հիրավի, ոչ դյուրին գործունեությամբ, որի շնորհիվ այսօր մենք հպարտորեն արձանագրում ենք մեր երկրի ռազմական ուժերի գերակայությունը տարածաշրջանում:
Երկրի ղեկավարության, ՀՀ նախագահ, Հայոց բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետեւողական քաղաքականության շնորհիվ, Հայկական բանակն այսօր համալրված է բարձրակարգ եւ արդիական ռազմատեխնիկայով, հրամանատարական, սպայական բարձրորակ կազմով եւ հայրենասեր ու բանիմաց զինվորներով: Ահա թե ինչու, մենք վստահաբար հավատում ենք մեր երկրի անպարտելիությանն ու առաջընթացին:
Վերստին շնորհավորում եմ ռազմական գործի բոլոր նվիրյալներին, ողջ հայ ժողովրդին, մաղթում հզորություն, անպարտելիություն եւ հավերժ խաղաղություն: