Նորություններ
Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար
25.01.2014

Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ ADRA Հայաստան բարեգործական կազմակերպությունը Մարզպետարանի հետ համատեղ հետաքրքիր ծրագիր իրականացրեց Արագածոտնի մարզում: Աշնակ, Ագարակավան եւ Կաքավաձոր համայնքների 120 երեխաների համար կազմակերպվեցին Քրիստոսի ծնունդը ներկայացնող բեմական ներկայացում, հետաքրքիր հանդիպումներ եւ խաղեր:
Ծրագրին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության Թալինի գրասենյակը: Այն իր վրա վերցրեց երեխաներին երկու օր՝ հունվարի 22-23-ին Երևան տեղափոխելու ծախսերը:
Բեմական ներկայացման ավարտին երեխաներին սպասվում էր հաճելի անակնկալներ: Նրանց հյուրընկալվեցին իրենց սիրելի հեքիաթների հերոսներ, որոնց հետ նրանք երգեցին, պարեցին, տարբեր խաղեր խաղացին: Վերջում փոքրիկները ստացան նվերներ:
Ուրախ եւ դրական լիցքերով լի մթնոլորտից գոհ էին թե՛ երեխաները, եւ թե՛ նրանց ծնողները: Շնորհակալական խոսքում Աշնակի դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի այս հետաքրքիր ծրագիրն իրականացվի նաեւ մարզի այլ համայնքների երեխաների համար, քանզի այն ուսուցողական է եւ ողջունելի: