Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հին Նոր տարին` Ապարանում

11.01.2014

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ավանդույթի համաձայն նշվեց Հին Նոր տարին: Տոնահանդեսը կայացավ քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետներ Նունե Մովսիսյանն ու Մուշեղ Աբգարյանը, Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, մարզպետներ, բազմաթիվ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ մայրաքաղաքից, հանրապետության այլ համայնքներից:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս յուրաքանչյուր մարզ ներկայացել էր իր տաղավարներով, որտեղ ավանդական կերակրատեսակների հյուրասիրության էին հրավիրվում բոլոր ներկաները:
Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի ողջույնից հետո իր օրհնանքի խոսքն ասաց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը։ Այնուհետեև շնորհավորանքի մաղթանք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ 2013 թվականը հաջողված տարի է եղել մարզի համար: Տարբեր ոլորտներում նախնական տվյալներով,ընդհանուր առմամբ, կատարվել է 32.2 միլիարդ դրամի ներդրում: Գալիք տարում նոր,լայնածավալ ծրագրերի իրականավում է նախատեսվում:
Հանդիավոր ելույթներին հաջորդեց գեղարվեստական մասը: Ելույթներ ունեցան երգի, պարի ճանաչված արտիստները, որոնց կատարումներին անբռնազբոս մասնակցություն ունեցան մասնակիցները:
Տոնահանդեսին առանձնակի շուք եւ հետաքրքրություն հաղորդեց հրապարակի կենտրոնում վառվող մեծ խարույկը, որի մոտ Ձմեռ պապը, Ձյունանուշը եւ հեքիաթների հերոսներն իրենց շուրջ համախմբեցին բոլորին եւ առավելապես` փոքրիկներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14