Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են

08.01.2014

Հունվարի 8-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհները անցանելի են եղել տոնական բոլոր օրերին:
Ճանապարհների երթեւեկելիության ապահովման խնդիրը մարզպետ Սարգիս Սահակյանի մշտական ուշադրության ներքո է, եւ նրա հանձնարարությամբ ճանապարհների ձմեռային պահպանության համար պատասխանատու ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հերթապահությամբ հետեւում են մարզի ողջ տարածքում անխափան երթեւեկը ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14