Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ
30.12.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր
Շնորհավորում եմ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Շրջեցինք պատմության եւս մեկ էջ: Ինչպես յուրաքանչյուր տարի, անցնող տարին եւս անչափ կարեւոր էր անկախացած մեր երիտասարդ երկրի համար: Այն արգասաբեր եղավ կյանքի բոլոր բնագավառներում: Ողջ երկրում եւ Արագածոտն մարզում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ասպարեզներում իրականացվեցին կարեւորագույն ու արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստավոր եղան համընդհանուր առաջընթացի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի ղեկավարությունը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հետեւողականորեն առաջ են տանում նոր նախագծերի ու ծրագրերի իրականացում, որոնցով պայմանավորված՝ լուսավոր ու հուսալի է դառնում գալիք տարիների տեսլականը:
Լծվե’նք լավատեսությամբ, միասնական ու համախմբված լինե՛նք՝ մեր երկրի հաստատուն ապագան կերտելու գործում:
Գալիք՝ 2014 թվականին թո’ղ որ առողջությունը, հաջողությունը, երջանկությունն ու խաղաղությունը թեւածեն բոլորիս ընտանիքներում:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: