Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ճանաչվել է ,,Տարվա լավագույն մարզպետ,,

28.12.2013

«Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները: Ընտրված անվանակարգերը 11-ն էին՝ ,,Տարվա լավագույն նախարար,, , ,,Տարվա լավագույն փոխնախարար,, , ,, Տարվա լավագույն պատգամավոր,, , ,,Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա լավագույն մարզպետ,, , ,,Տարվա լավագույն քաղաքապետ,, , ,,Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար,, , ,,Տարվա լավագույն հասարակական գործիչ,, , ,,Տարվա լավագույն լրագրող,, , ,,Տարվա ակտիվ քաղաքացի,,:
«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «ԱՍ» մրցանակաբաշխության կազմակերպիչ Անի Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մրցանակաբաշխության նպատակն էր բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմաբ եւ խրախուսել գործունյա ու հասարականպաստ գործիչներին:
Անվանակարգերում մասնակիցների նախնական ընտրությունը կատարվել էր բնակչության շրջանում սոցիալական հարցումների ու «Անալիտիկ» կենտրոնի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա: Սոցհարցումների ընթացքում ընտրված թեկնածուներից լավագույնի ընտրությունը կատարվեց առցանց քվեարկության միջոցով:
Ըստ ներկայացված տեղեկատվության, ,,Տարվա լավագույն մարզպետ,, անվանակարգում լավագույւն մարզպետ է ճանաչվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանը մասնակցում էին Արագածոտնի փոխմարզպետներ Նունե Մովսիսյանը եւ Մուշեղ Աբգարյանը: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, Նունե Մովսիսյանն ասաց, որ այս մրցանակը պատահական արդյունք չէ: Սարգիս Սահակյանը կանգնած է մարզպետարանի կայացման ակունքներում: 1996 թվականից ի վեր նա մարզպետարանի աշխատակազմում է, նախ՝ որպես գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, ապա՝ 7 տարի եղել է փոխմարզպետ, իսկ 2009 թվականից սկսած ղեկավարում է մարզը: Ի դեպ, այս տարի սա մարզպետի արդեն չորրորդ մրցանակն է: Նա ստացել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ,,Անդրանիկ Օզանյան,, հուշամեդալ եւ,,Հունան Ավետիսյան,, մեդալ, ինչպես նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Գյուղատնտեսական նվաճումների համար,, ոսկե մեդալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14