Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2013 թվականը Արագածոտնի մարզի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով

28.12.2013

Դեկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի վերջին նիստը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը տեղեկացրեց, որ «Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները, համաձայն որի ,,Տարվա լավագույն մարզպետ,, անվանակարգում լավագույն մարզպետ է ճանաչվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «ԱՍ» մրցանակաբաշխության կազմակերպիչ Անի Հովհաննիսյանի կողմից մարզպետին փոխանցեց մրցանակը եւ վկայականը, եւ ասաց, որ սա պատահական արդյունք չէ: Սարգիս Սահակյանը կանգնած է մարզպետարանի կայացման ակունքներում: 1996 թվականից ի վեր նա մարզպետարանի աշխատակազմում է, նախ՝ որպես գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, ապա՝ 7 տարի եղել է փոխմարզպետ, իսկ 2009 թվականից սկսած ղեկավարում է մարզը:
Այնուհետեւ մարզպետը ,, Հայ ասպետ,, ինտելեկտուալ խաղի հաղթող Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի տնօրենին հանձնեց մրցանակը:
Այս տարի մարզի համայնքները հաջող արդյունքներ են գրանցել սեփական եկամուտների կատարման ուղղությամբ: Այս մասին ասաց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը: Դեկտեմբերի 27-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 91,2 %-ով: Այդ թվում՝ հողի հարկը՝ կազմել է 94,6%, հողի վարձավճարը՝ 90,5 %, գույքահարկը՝ 98,3 % եւ այլն: Մինչեւ տարեվերջ այս թվերը վստահաբար աճելու են, եւ ընդհանուր ցուցանիշի աճ կգրանցվի:
Տարեվերջյան ամփոփիչ հաշվետվությամբ հանդես եկավ Սարգիս Սահակյանը: Նա շնորհակալություն հայնտեց «Անալիտիկ» կենտրոնի մրցանակաբաշխության ,,Տարվա լավագույն մարզպետ,,-ի հաղթանակի համար, նշելով, որ դա բոլորի, թե՛ մարզպետարանի աշխատակազմի, թե՛ համայնքների, դպրոցների, մարզային տարբեր կառույցների եւ կազմակերպությունների ղեկավարների համատեղ ձեռքբերումն է:
Այնուհետեւ որոշակի օրինակներով նշեց արձանագրված ձեռքբերումները: Այսպես. տարբեր ոլորտներում նախնական տվյալներով,ընդհանուր առմամբ, կատարվել է 32.2 միլիարդ դրամի ներդրում: Այդ թվում՝ արդյունաբերություն՝ 4 միլիարդ 200 միլիոն դրամի, քաղաքաշինություն՝ 9 միլիարդ 300 միլիոն դրամ, կրթություն, մշակույթ, սպորտ / առանց շինարարության/ 5.3 միլիոն դրամ, գյուղատնտեսություն՝ 7 միլիարդ դրամ, ճանապարհաշինություն՝ 8,8 միլիարդ դրամ, խմելու ջրամատակարարում՝ 443,7 միլիոն դրամ, գազիֆիկացում՝ 2,3 միլիարդ դրամ, առողջապահություն /գույք, սարքավորումներ, դեղորայք/՝ 47,8 միլիոն դրամ, սոցիալական ապահովություն՝ 30 միլիոն դրամ, համայնքների բարեկարգում՝ 67,9 միլիոն դրամ: Իրականացրաց Ներդրումների վերջնական ամփոփումից հետո այս ցուցանիշը եւս կավելանա եւ կկազմի մոտ 40 միլիարդ դրամ:
Մարզպետը տեղեկացրեց, որ 2014 թվականին բազմաթիվ նոր ծրագրերի ու նախագծերի իրականացում է նախատեսվում: Այդ նպատակով նա տարեվերջին կլոր սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ավելի քան 26 միջազգային եւ տեղական տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, ծրագրերի ղեկավարների հետ, եւ ձեռք են բերվել բավականին ընդգրկուն պայմանավորվածություններ:
Սարգիս Սահակյանը լավագույն ձեռքբերումներ ունեցած համայնքների ղեկավարներին հանձնեց պատվոգրեր եւ շնորհավորեց բոլոր համայնքապետերին, մարզխորհրդի նիստի մասնակիցներին՝ Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14