Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Արագածոտնի մարզ

25.12.2013

Դեկտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոխնախարար Արթուր Պողոսյանի, նախարարության աշխատակիցների Խամաճիկների թատրոնի տնօրեն, ռեժիսոր, դերասան Արմեն Էլբակյանի, ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ ՀՀ պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Ն. Սասնաշեն եւ Նոր Արթիկ համայնքներում:
Ներքին Սասնաշենում հանդիպումը կայացավ գյուղապետարանում, որտեղ տեղի ունեցավ քննարկում մարզպետի, համայնքապետի, մշակույթի տան տնօրենի եւ բնակիչների հետ: Թեման վերաբերում էր Ն. Սասնաշենի մշակութային կյանքի խնդիրներին եւ առաջիկա անելիքներին: Անդրադարձ եղավ 2013 թվականին մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացրած մշակութային կրթական ծրագրին: Այն իր շրջանակում ներառում էր թաղիքագործության եւ կարպետագործության ուսուցումը: Միաժամանակ նշվեց, որ տեղի ազգագրական երգի-պարի համույթին տրամնադրվել են համազգեստներ, իսկ գրադարանին՝ շուրջ 1000 կտոր նոր տպագրված գեղարվեստական, մանկական, մասնագիտական գրականություն: Այնուհետեւ նախարարության կողմից նվիրվեց Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի 2009-2013 թթ.հավաքածու:
Հանդիպման շարունակությունը կայացավ դպրոցում, որտեղ նախարարության մշակութային կրթական ծրագրի մասնակիցները կազմակերպել էին թաղիքագործության եւ կարպետագործության իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Նախարարը Ամանորի նվերներ հանձնեց երեխաներին , իսկ նրանք իրենց ձեռքի աշխատանքներից նվիրացին նախարարին:
Նոր Արթիկում հյուրերին ընդունեցին աղ ու հացով, երգ ու պարով: Այստեղ հանդիպումը տեղի ունեցավ դպրոցում: Ամփոփվեցին տարվա ընթացքում համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը միտված նախարարության կողմից իրականացված ծրագրերը: Ի թիվս այլ աշխատանքների, նշվեց, որ այստեղի գրադարանին եւս նվիրվել է գրականություն՝ շուրջ 600 կտոր:
Շնորհակալություն հայնտնելով նախարարին համայնքնում մշակութային կյանքին ցուցաբերած ուշադրության համար, համայնքապետ Տիգրան Դավթյանը նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնեց Նոր Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու հավաստագիր:
Թե՛ Ն. Սասնաշենում, եւ թե՛ Նոր Արթիկում ալցելության ընթացքում քննարկված հարցերին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Մասնավորապես, նա իր պատրաստակամությունը հայտնեց Ն. Սասնաշենի մշակույթի տան վերանարոգման օրախնդիր հարցի լուծմանը հետեւողական լինելու, այն հնարավորինս արագ իրականացնելու գործում:
-Նախարարության հետ համատեղ ծրագրերը շարունակակն կլինեն նաեւ առաջիկայում, որոնք կընդլայնեն իրենց շրջանակները,-ասաց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14