Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում ամփոփվեցին ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի արդյունքները

25.12.2013

Դեկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզում ավարտվեց ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Այն սկսել էր գործել հոկտեմբերի 22-ին: Ծրագիրն աշխատեց բոլոր տարածաշրջաններում: Համայնքներում բուժաշխատողներն, ընդհանուր առմամբ, հետազոտել են 2000 հիվանդի: Իսկ աչքի շրջիկ հիվանդանոցում զննության է անցել 554 մարդ: Նրանցից 184- վիրահատվել է:
Ծրագրի շահառուները եղել են սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ, ազատամարտիկների,ինչպես նաեւ զինծառայողների ընտանիքները: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակից դուրս չի մնացել եւ ոչ մի այցելու: Ի լրումն դրա, նշված կարգավիճակներից դուրս գտնվող, սակայն, բուժման խիստ անհրաժեշտություն ունեցող 20 մարդ վիրահատվել է մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14