Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք Հայրենական պատերազմի մասնակից Շուշանիկ Գրիգորյանին՝ ծննդյան 95 ամյակի կապակցությամբ

21.12.2013

Աշտարակ քաղաքի բնակիչ Շուշանիկ Գրիգորյանին շատերն են ճանաչում: Նա Հայրենական պատերազմի մասնակից է, ունի հասարակական, մանկավարժական գործունեության հարուստ կենսագրություն:
Դեկտեմբերի 21-ին լրացավ նրա ծննդյան 95 ամյակը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հովիկ Գրիգորյանի, Աշտարակի վետերանների միության նախագահ Լեւոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարի տուն:
Շնորհավորանքի խոսքերն ու ջերմ մաղթանքները ծավալվեցին տոնական սեղանի շուրջ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ այս այցելությունը վկայությունն է այն բանի, որ Շուշանիկ Գրիգորյանի բովանդակալից կյանքը գնահատվում ու արժեւորվում է ղեկավարության կողմից: Իր կենսագրությամբ նա այժմ էլ ուսանելի դասեր է տալիս սերունդներին:
Շնորհակալ լինելով այցելության եւ բարեմաղթանքների համար, հարուստ կենսափորձ ունեցող հոբելյարը հետաքրքիր դեպքեր ու հիշողություններ պատմեց: Իր մտքերն ու գաղափարները նա ամբողջացրեց տարբեր տարիներին գրած բանաստեղծությունների ընթերցմամբ: Դրանցով նա կոչ ու հորդոր է հաղորդում իր հարազատրերին ու մտերիմներին, հայրենակիցներին ու ողջ ժողովրդին՝ լինել ազնիվ, աշխատասեր, սիրել բարին ու մերժել չարիքը: Իսկ ամենից առաջնայինը նրա մաղթանքներում խաղաղությունն է, հանուն որի նա ինքը՝ քսանամյա աղջնակը, ժամանակին մարտնչել է թշնամու դեմ, եւ հանուն ինչի նա միասնականության ու լավատեսության կոչ է անում նաեւ այսօրվա սերնդին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14