Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստը՝ դեկտեմբերի 28-ին

18.12.2013

Դեկրեմբերի 28-ին, ժամը 11.օօ-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով.

1. ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի տարեկան արդյունքների մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /:

2. ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում իրականացված համայնքային ծառայության գործավարության ուսունասիրության արդյունքների մասին /զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/ :

 

3. Բնակչության ռեգիստրում մարզի համայնքների բնակչության հաշվառման խնդիրների մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/:

4. ՀՀ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի զեկույցը մարզի 2013 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի, կատարված աշխատանքների և 2014 թվականին կատարվելիք աշխատանքների մասին:
Մարզպետ Ս. Սահակյանի շնորհավորական խոսքը մարզխորհրդի անդամներին` 2014 թվականի Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14