Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին

16.12.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հովանավորությամբ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ ռուս ժողովրդի հանճարեղ զավակ, Հայաստանի ժողովրդի մեծագույն բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյա հոբելյանին նվիրված գրական – երաժշտական երեկո:
Միջոցառման առիթով դպրոցում հյուրընկալվել էին մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ-ռուսական համագործակցության ղեկավարի տեղակալ Իգոր Վլադիմիրովիչ Կուսովը, դպրոցի խորհրդի անդամներ, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր:
Միջոցառումը խորհրդանշում էր հայ-ռուսական դարավոր բարեկամության հավերժությունը եւ առանձնահատուկ հարգանքի ու խոնարհումի դրսեւորում էր այն մտավորականին, արվեստագետին, ով հայ ժողովրդի ցավը դարձրեց իրենը: Վալերի Բրյուսովն այն գործիչն էր, ով իր ,,Հայ գրականության անթոլոգիա,, աշխատությամբ ամրապնդեց դեպի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության դարավոր անցյալը գնացող կամուրջը:
Այս գաղափարախոսությամբ է դարեր ի վեր դաստիարակել հայ ուսուցիչն իր սաներին: Այսպես է նաև այսօր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14