Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում հանդիսավոր կերպով ճանապարհում են նորակոչիկներին

10.12.2013

Դեկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիտում հանդիսավոր արարողություն էր: Ձմեռային զորակոչին նորակոչիկներին ճանապարհելու համար ներկա էին ոչ միայն նրանց ծնողները, հարազատները, այլեւ՝ մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, հոգեւոր դասի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ,վետերաններ:
Հանդիսությունը բացեց Աշտարակի զինվորական կոմիսար, գնդապետ Կարեն Խաչատրյանը, որին հաջորդեց մարզպետի ողջույնը: Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին եւ ասաց.
-Դուք պետք է հպարտ լինեք, որ պաշտպանելու եք հայրենիքի սահմանները՝ հանուն մեր երկրի անկախության պահպանման, հանուն ձեր ծնողների, ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի:
Նա հիշատակեց Մուշեղ Գալշոյանի ,,Ձորի Միրոն,, վիպակի հերոսին՝ Միրոյին, ով մազապուրծ է եղել եղեռնի ճիրաններից: Նա ռազմի դաշտ է ուղարկում միակ որդուն՝ Հարութին եւ հորդորում, որ նա չոր աչքով կռիվ գնա: Մարզպետը այդպիսի ամուր կամք եւ ուժ կամեցավ նորակոչիկներն եւ խոստացավ, որ ինքը եւ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը նրանց կողքին են՝ պատրաստ աջակցելու եւ օգնելու ամեն հարցում:
Իր օրհնանքի խոսքը հղեց նաեւ Տեր Զորայր քահանա Կարապետյանը: Այնուհետեւ նորակոչիկներին մարզպետի կողմից ընծայվեց հիգիենիկ պարագաներ:
Ծառայության մեկնելուց առաջ տղաները ծաղիկներ դրեցին զինկոմիսարիատի բակում կանգնեցված զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14