Նորություններ
Արագածոտնի մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածքներում
10.12.2013

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզպետարանում ընդունելություն է կազմակերպում յուրաքանչյուր ուրբաթ օր: Ի լրումն դրա, յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա ընթացքում նա բնակիչներին ընդունում է տեղերում՝ այցելելով տարածաշրջաններ:
Դեկտեմբերի 9-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ծաղկահովիտ համայնքում, որին մասնակցեցին Արագածի տարածաշրջանի համայնքների բնակիչները: Ընդհանուր առմամբ, մարզպետն ընդունեց 30 բնակչի: Նրանք բոլորն էլ դրամական օգնության դիմումներով էին ներկայացել, որոնք բավարարվեցին: Միաժամանակ, լուծվեցին սոցիալական, բժշկական օգնության եւ անձնական բնույթի այլ հարցեր:
Դեկտեմբերի 10-ին քաղաքացիների ընդունելություն կազմակերպվեց Ապարանի քաղաքապետարանում, որին մասնակցեց Ապարանի տարածաշրջանի համայնքների 42 բնակիչ: Նրանք եւս դրամական օգնություն ստսցան: Հընթացս եղան նաեւ աշխատանքային, բնակարանային բժշկական օգնության եւ այլ հարցեր, որոնց տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:
Դեկտեմբերի 12-ին քացաքացիների ընդունելություն կկազմակերպվի Թալինի քաղաքապետարանում, որին կմասնակցեն Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչները: