Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի ավագ դպրոցը հարստացավ լաբորատոր սարքավորումներով

09.12.2013

Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան ավագ դպրոցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, քաղաքապետ Արմեն Անտոնյանը, փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը մասնակցեցին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիային Աշտարակի քաղաքապետարանի կողմից նոր փորձասարքերի նվիրաբերման արարողությանը:
Դպրոցական նոր լաբորատոր փորձասարքերը /"Մեխանիկա", "Էլեկտրադինամիկա" բաժինների հավաքածու/ պատրաստվել են Աշտարակ քաղաքում գործող "Միկրոմ" ընկերության կողմից: Ընկերության նախագահ Պողոս Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց սարքերի հնարավորությունները եւ փորձարկեց նրանցից մի քանիսը:
Դպրոցի տնօրեն Մ.Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ իրենց դպրոցին նման սարքավորումներ նվիրելու համար:
Մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց դպրոցին արժեքավոր սարքավորումներ ստանալու կապակցությամբ եւ ասաց, որ լաբորատորիայի հնարավորություն կտա աշակերտներին ֆիզիկայի գործնական աշխատանքները առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնել: Նա խոստացավ, որ այս ձեռնարկով սկիզբ կդրվի իր կողմից մարզի մյուս դպրոցներում ևս ֆիզիկայի լաբորատորիաները համալրելու գործընթացին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14