Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներդրումային ծրագրեր՝ Արտենիում

07.12.2013


Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց մշակույթի տունը, որտեղ տեղավորված են նաեւ երաժշտական դպրոցը, գրադարանը եւ կիրակնօրյա դպրոցը: Ծրագիրն իրականացվել է ,,Վորլդ Վիժն ինթերնեշնլ,, կազմակերպության ներդրմամբ եւ համայնքի համաֆինանսավորմամբ:
Վերանորոգման գործընթացը սկսվել է ամռանը, որի արդյունքում շենքում կատարվել են ներքին հարդարման, բարեկարգման բոլոր աշխատանքները: Նշենք, որ կառույցի մի մասը վերանորոգվել էր 2011 թվականին: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով փոխվել էին տանիքն ու պատուհանները:
Մշակույթի տան բացումը կայացավ հանդիսավոր պայմաններում: Արարողությանը ներկա էր մարզպետը: Նա Արտենիի բնակիչներին շնորհավորեց գյուղի համար կարեւոր այս կառույցի վերաբացման համար եւ ասաց, որ գյուղում նաեւ այլ ծրագրեր են իրականացվում: Օրինակ, ,,Վորլդ Վիժն ինթերնեշնլ,,-ի կողմից վերանորոգվել է համայնքային ճանապարհը, ներկայումս ,,Մանուկների հիմնադրամ,, կազմակերպության կողմից վերանորոգվում է հիմնական դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը: Առաջիկայում կան նաեւ այլ նախագծեր

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14