Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի երեք համայնքում անցկացվեց լուսավորության համակարգ

06.12.2013

Արագածոտնի մարզի երեք համայնքում անցկացվեց լուսավորության համակարգ

Արագածոտնի մարզի Թաթուլ, Զովասար եւ Աշնակ գյուղերում անց է կացվել փողոցային լուսավության համակարգեր: Դրանք իրականացվել են նոր, առաջավոր մեթոդներով, եւ յուրաքանչյուր համայնքում կարող է տարեկան տնտեսվել մոտ 3000 ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվել է ,,Մաքուր ջուր և էներգիա,, եւ ,,Վորլդ Վիժըն,, կազմակերպությունների կողմից: Համայքները կատարել են իրենց համաֆինանսավորումը:
Ծրագրի ավարտի առթիվ դեկտեմբերի 5-ին Թաթուլ համայնքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ներդրող կազմակերպությունների ներկայացուցիչնեըր, համայնքապետեր, գործարարներ:
Բացվել էր նաեւ ցուցահանդես, որտեղ հանրապետությունում գործող կազմակերպությունները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Դրանք վերաբերում էին արեւային էներգիայի օգտագործման եւ խնայողական լուսավորության ոլորտին:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետը: Նա կարեւորեց, որ այժմ մարզում իրականացվում են համատեղ ներդրումներ, որոնց արդյունքում կենսական բազմաթիվ խնդիրներ են լուծվում: Նա շնորհակալություն հայտնեց ներդրող կազմակերպություններին եւ պատրաստակամություն հայտնեց համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:
Ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության,, , ,,Մաքուր ջուր եւ էներգիա,, ծրագրի, ,,Վորլդ Վիժըն,, կազմակերպությունների ներկայավցուցիչներ, ովքեր հաստատեցին, որ այս ծրագիրը հանրապետությունում եզակի է, եւ այս փորձն անհրաժեշտ է տարածել նաեւ մարզի մյուս համայքներում:
Հաղորդվեց, որ ,,Մաքուր ջուր եւ էներգիա,, ծրագիրը լուսավորության համակարգերի կառուցման համար ներդրումներ է կատարում նաեւ Հարթավան, Արտենի, Արագածավան համայնքներում: Դրանց բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ:
Հանդիսությունը տեղի էր ունենում Թաթուլ համայնքի վերակառուցված մշակույթի տանը: Դա հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից էր, որի իրականացմամբ գյուղը մշակութային միջոցառումների համար լավագույն հնարավորություններ է ստացել :
Թաթուլ համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանի ծննդյան 50-ամյակի եւ արգասաբեր գործունեության համար մարզպետ Սարգիս Սահակյանը նրան հանձնեց պատվոգիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14