Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին ,,Լավագույն ուսուցիչ-2013,, մրցույթի արդյունքները

27.11.2013

Ամփոփվեցին Հալ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից համատեղ կազմակերպվող ,,Լավագույն ուսուցիչ-2013,, մրցույթի արդյունքները: Հայոց լեզու եւ գրականություն , հայոց պատմություն , հալ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաների եւ դասվարների մրցույթն անց է կացվել նախ մարզերում, ապա կայացել է հանրապետական փուլը:
Արագածոտնի մարզային փուլին մասնակցել է 24 ուսուցիչ: Նրանցից 5-ը լավագույնս են դրսեւորվել եւ իրավունք են ստացել մասնակցելու հանրապետական փուլին: Այստեղ եւս նրանք հաջողություն են ունեցել: Երկուսը՝ Թալինի ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանն ու հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը, ստացել են 2-րդ կարգի մրցանակ: Իսկ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի դասվար Նաիրա Շաբոյանը, Արտենիի թիվ 1 դպրոցի հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ծավինար Դարբինյանը եւ Ապարանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Կարեն Պապիկյանը լավագույն մասնակցության համար ստացել են վկայագրեր: Ասենք, որ բոլոր մասնակիցներին տրվել է նաեւ դրամական խրախուսանք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14