Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Արագածոտն,, գրքի խմբագրական խորհրդի անդրանիկ խորհրդակցությունը

21.11.2013

Արագածոտնի մարզում տպագրության է պատրաստվում մարզի պատմա-մշակութային արժեքների մասին պատմող հանրագիտարանային գիրք: Նախագծի հեղինակը մարզպետ Սարգիս Սահակյանն է, ում հանձնարարականով էլ ստեղծվել է գրքի հրատարակությունն իրականացնող խմբագրական խորհուրդ՝ հանրապետությունում լայն ճանաչում ունեցող, ծնունդով Արագածոտնի մարզից մտավորականներ, գրողներ, հրատարակիչներ:
Նոյեմբերի 20-ին Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խմբագրական խորհրդի անդրանիկ խորհրդակցությունը: Մարզպետը ներկայացրեց գրքի հրատարակության հետ կապված իր տեսակետը: Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը իրազեկեց, որ իրենց մոտ արդեն հավաքված է մարզի համայնքների մասին պատմող ընդարձակ տեղեկատվություն, այդ թվում՝ լուսանակարներ եւ փաստագրական այլ նյութեր: Հրատարակության մասին իրենց դիտարկումներն ու կարծիքները հայտնեցին ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման նախագահ, բանաստեղծ Արեւշատ Ավագյանը, ,,Հայկական հանրագիտարան,,-ի երկարամյա աշխատակից Հենրիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, խմբագրական խորհրդի այլ անդամներ:
Քննարկվեցին նաեւ գրքի հրատարակության հետ կապված կազմակերպչական այլ հարցեր, հստակեցվեցին ծրագրի իրականացման մանրամասները, այդ թվում՝ տպագրության ժամանակացույցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14