Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Մուշեղ Գալշոյանին

21.11.2013

,,Մարութա սարի կապուտաչյա լեգենդը,,, ,,Սասնա նորօրյա ծուռը,,. անշուշտ, պատահական չեն այս ինքնատիպ բնորոշումները, մանավանդ, որ նրանց հասցեատերը հայ գրականության, հայ արձակի ամենաինքնատիպ ու տաղանդավոր դեմքերից է` Մուշեղ Գալշոյանը;
Գրողի 80-ամյա հոբելյանին էր նվիրված Վ.Պետրոսյանի անվ.Արագածոտնի մարզային գրադարանում կայացած միջոցառումը, որը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 20-ին;
Գրական-երաժշտական ցերեկույթը մի գողտրիկ պատմություն էր Սասնա աշխարհի, նրա ավանդույթների, Սասնա էրգրի ցավի ու տառապանքի, ավերումների և այն լուսավոր մարդկանց մասին, ում կերպարները տեղ են գտել արձակագրի պատմվածքներում ու վիպակներում:
Այդ հերոսներից մեկն էլ ինքն էր` Սասնա ծնունդ Հովեի տղա Մուշեղը: Անվանի գրողն իր 47 տարիներին հասցրեց ստեղծագործել և սերունդներին թողնել բարձրարժեք գրական ժառանգություն,
Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երաժշտությամբ, որը մատուցեցին Աշտարակի երաժշտական դպրոցի սաներն իրենց ուսուցչուհի Ս. Նալբանդյանի ղեկավարությամբ:
Մարզային գրադարանը, տնօրեն Լուսինե Կիրակոսյանի ղեկավարությամբ, գործունեության այսպիսի ուղի է ընտրել. Նշել հայ գիր ու գրականության մեծերի հոբելյանները՝ ի հիշատակ նրանց տաղանդի մեծարման ու փառաբանության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14