Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց երիտասարդներին

20.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնի անդամներին: Զրույցն ընթացավ երիտասարդներին հուզող մի շարք հարցերի շուրջ:
Մարզպետը նշեց, որ վերջին տարիներին մարզում իրականացվող ծրագրերը միտված են եղել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում առաջընթացի ապահովմանը: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հանձնարարականներով մարզում իրականացվել են եւ շարունակում են կատարվել դպրոցների, բազմաբնակարան շենքերի, հանրային նշանակության այլ կառուցների վերանորոգումներ: Դրանց մեջ առանձնացվեց վերջերս շահագործման հանձնված Աշտարակի երաժշտական դպրոցի նորակառույց շենքի, ինչպես նաեւ մարզադպրոցի կառուցումը: Մշակութային, մարզական մի շարջ միքոցառումներ են կազմակերպվել, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել երիտասարդները:
Երիտասարդներին հետաքրքրեց տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Պատասխանելով դրանց, Սարգիս Սահակյանը համայնքներում առկա հիմնախնդիրների լուծման գործում կարեւորեց ՏԻՄ-երի ղեկավարների դերը, նրանց պատասխանատվությունն ու հետեւողական աշխատանքը: Նա հորդորեց երիտասարդներին ակտիվ լինել, մասնակցել հասարակության մեջ կատարվող գործընթացներին՝ ցուցաբերելով սկզբունքայնություն եւ կայունություն իրենց գաղափարների մեջ:
Լսելով մարզետի դիտարկումները, երիտասարդները իրենց առաջիկա գործունեությանը առնջվող մի շարք առաջարկներ արեցին, որոնց համատեղ իրականացման վերաբերյալ արժանացան հավանության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14