Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2013

Սիրելի երիտասարդնե՛ր, մեծագույն սիրով շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 17-ին նշվող այս տոնը հետաքրքիր պատմություն ունի: Այն հռչակվել է 1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից: Իսկ դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները եւ դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն խաղաղ ցույցը ցրել են զավթիչները:
Այսօր Ուսանողների օրը այլ երանգավորում ունի: Այն լուսավոր է ու պայծառ եւ խորհրդանշում է վառ անհատականությամբ, մտքի թարմ, համարձակ մտածողությամբ լի մեր ուսանողության ներկան, նրա հուսալի եւ վստահելի ապագան:
Սիրելի երիտասարդնե՛ր, դուք այսօր ուսանողական լսարաններում եք եւ ձեռք եք բերում համապարփակ գիտելիքներ, որի կիրառումով էլ պայմանավորված է մեր երկրի վաղվա օրը, նրա լուսավոր ապագան:
Վերստին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ ձեր բոլոր երազանքների իրականացում: Եղեք համարձակ, նպատակասլաց եւ սկզբունքային:Կրթությունը երեք բանի կարիք ունի. տաղանդ, գիտություն եւ աշխատասիրություն: Կրթության եւ բանականության լույսը թո՛ղ որ լուսավորի ձեր կյանքի ուղին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14