Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կազմակերպվեց ոչ ավանդական մշակաբույսերի շուկա

17.11.2013

  

        

Հանրապետությունում եզակի արտադրատեսակ համարվող ոչ ավանդական մշակաբույսերի` օրգանական բանջարեղեններ ֆիզալիսի, բրոկոլիի, ելակի ֆիզալիսի եւ այլ տեսականիների արդատրությունը Արագածոտնի մարզում լայն տարածում ունի:Այդ բանջարեղենների մշակությամբ զբաղվում է ֆերմեր Գնել Մխիթարյանը: Նա Աշտարակում մեծաքանակ հողատարածքների վրա հաջողությամբ կարողանում է աճեցնել այս մշակաբույսերը եւ այն տարածել ոչ միայն Արագածոտնում,այլեւ ողջ հանրապետությունում:
Նրա եւ ,,Դեպի Կանաչ Հայաստան (,,Go green Armenia,,) կազմակերպության համագործակցությամբ, նոյեմբերի 17-ին Աշտարակում կազմակերպվեց դաշտային շուկա: Նախաձեռնությունն իրականացնելու համար աջակացել էր մարզպետ Սարգիս Սահակյանը, ում հանձնարարությամբ շուկայի կազմակերպմանը ներկա էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը:
Ծրագրի նպատակն էր ի ցույց դնել տարիների փորձությունը անցած բարձրակարգ բանջարեղենների մշակության, բնակչության շրջանում տարածման եւ իրացման հետ կապված ողջ մանրամասները: Այդ ամենից բացի, ծրագիրն ուներ նաեւ զբոսաշրջության զարգացման միտում: Դաշտային շուկային իր մասնակցությունն ունեցավ արտասահմանյան զբոսաշրջիկների մի խումբ, որի անդամները հենց դաշւում իրենց ձեռքով քաղեցին բրոկոլի եւ այլ տեսականիներ, հաճույքով վայելեցին այդ բանջարեղեններով պատրաստած ապուրներ, աղցաններ, տարբեր կերակուրներ:
Բարձրակարգ բանջարեղեններից բացի, դաշտային շուկայի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու եւ գնելու նաեւ տեղի ու մայրաքաղաքից ժամանած անհատ ձեռներեցների արտադրանքներին` պահածոներ, չրեր, աղանդներներ եւ այլ տեսականիներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14