Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր

13.11.2013

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ներդրումային ծրագրերի հետ
կապված հարցեր

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մարզպետարան էին այցելել միջազգային մի շարք կազմակերպությունների, հիմնադրամների ղեկավարներ՝ քննարկելու առաջիկայում մարզում իրականացվելիք մի շարք ծրագրերի հնարավորությունը: Մասնակից կազմակերպությունների թվում էին ,,Կազա,, շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, ,,Մանուկների հիմնադրամը(CAOF), ,,Քաունթերպարթ ինթերնեյշնլ,, կազմակերպությունները, ,,Հայ օգնության միությունը,, , ,,Հայ օգնության ֆոնդը,, , ,,Վորլդ վիժըն Հայաստան,, կազմակերպությունը, , ,,Շեն,, բարեգործական միությունը, , ,,Շողեր,, միությունը, AMCOR, ADRA, ,,Հայաստանի ծառատունկ,, կազմակերպությունները:

Մարզպետն ընդհանուր գծերով ներկայացրեց գործունեության այն դաշտը, որտեղ անհրաժեշտություն կա համատեղ ծրագրեր իրականացնելու: Նա ասաց, որ երկրի ղեկավարության կողմից իրականացվող ծրագրերում, անշուշտ, տեղ են գտնում համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ: Վերջին տարիներին, մասնավորապես, արդյունավետ են կառավարության հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքները: Ներդրումային լայնածավալ ծրագրեր են իրականացվում նաեւ այլ աղբյուրների, միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից: Այդուհանդերձ, համագործակցության նոր հնարավորություններ գտնելու անհրաժեշտությունը կա, ինչի նպատակով էլ կազմակերպվել է հանդիպումը:
Ներկայացվող հիմնախնդիրների մեջ Սարգիս Սահակյանը կարեւորեց ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի, համայնքային ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների վերանորոգման հարցերը: Քննարկվեցին նաեւ քամու եւ արեւային էներգիայի օգտագործման, համայնքներում խաղահրապարակների, աղբավայրերի կառուցման, գյուղատնտեսական տեխնիկայի, մասնավորապես, սերմնազտիչ սարքերի ձեռքբերման, հաշմանդամ երեխաների խնամքի եւ երեխաների աջակցության կենտրոնների ստեղծման, բարեգործական ճաշարանի կազմակերպման, հակակարկտային կայանների տեղադրման եւ այլ հարցեր: Հրավիրյալները հանգամանորեն ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից սոցիալ-տնտեսական զարգացման, կրթական, մշակութային, գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նշվեցին այդ ծրագրերում Արագածոտնի մարզը ներգրավելու հնարավորությունները, հստակեցվեցին առաջիկայում իրականացվող անելիքները: Նրանք արդյունավետ համարեցին նման հանդիպումները, որոնք համագործակցության նոր հնարավորություններ են տալիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14