Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Լույս հայի աչքերին,, ծրագրի շրջիկ մեքենան Արագածոտնի մարզում է

05.11.2013

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետեւողականության արդյունքում հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 12-ը մարզում գործում է ,, ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի եւ Oranqe հիմնադրամի անվճար ակնաբուժական այս ծրագրից մարզում կօգտվի 2000 մարդ: Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների պոլիկլինիկաներում եւ բոլոր համայնքներում իրականացվում են հետազոտություններ, որոնց տված ուղեգրերի հիման վրա բուժումն իրականացվում է շրջիկ մեքենայում:
Ըստ սահմանված ժամանակացույցի, նոյեմբերի 4-7-ը մեքենան կայանել է Թալին քաղաքում, որտեղ այցելում են տարածքի համայնքների բնակիչները:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եւ Թալինի կժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց բժշկական կենտրոն եւ տեղում ծանոթացավ ծրագրի ընթացքին, մասնավորապես՝ շրջիկ մեքենայում իրականացվող գործընթացին: Մասնագետները նրան տեղեկացրին, որ մեքենայի կայանման առաջին օրը՝ նոյեմբերի 4-ին, բժիշկ Ասատուր Հովսեփյանը 4 վիրահատություն է կատարել: Մեկ օրում նա, ընդհանուր առմամբ, կարող է մինչեւ 14 վիրահատություն կատարել: Ողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 150 վիրահատություն: Հետեւողական լինելով իրենց նախկին հիվանդների որպիսությամբ, մասնագետները ստուգման են հրավիրում նաեւ 2003, 2005, 2007, 2009 եւ 2011 թվականներին աչքի շարժական հիվանդանոցում վիրահատված բոլոր անձանց: Դատելով ծրագրից օգտվող այցելուների գոհունակությունից, հստակ է, որ այն խիստ անհրաժեշտություն ունի մարզում, եւ մեծ աջակցություն է հատկապես խոցելի խավի առողջության պահպանմանը:
Թալինից հետո շրջիկ հիվանդանոցը 25-27-ը կկայանի Ապարան քաղաքում՝, իսկ Աշտարակում կլինի դեկտեմբերի 2-12-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14